Այսօր Երեւան է ժամանում ԵՄ Եռյակը 5 փետրվարի 2008 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-6-ը տարածաշրջանային այցով Հայաստանում է գտնվելու ԵՄ նախարարական եռյակը: Պատվիրակության կազմում են Սլովենիայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, Ֆրանսիայի ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ, դեսպան Ժակ Ֆորն ու այլ պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |