Լիտվայի դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Ռիմանտաս Շիդլաուսկասի հետ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Փաստելով հայ-լիտվական դինամիկ զարգացող համագործակցությունն ու ակտիվ փոխայցելությունները, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դեսպանի պաշտոնավարման ժամանակահատվածում երկու երկրների հարաբերություններում գրանցվել է լուրջ առաջընթաց: Նա գոհունակությամբ ընդգծել է արդյունավետ փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում թե երկկողմ մակարդակով, եւ թե ՆԱՏՕ-ի շրջանակում: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նաեւ լիտվական կողմի մշտական պատրաստակամությունը` խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---