Նախագահի թեկնածուների ընտրարշավների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանը նախագահի թեկնածուների նախընտրական արշավների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով, ըստ Հայաստանի Ընտրական օրենսգրքի պահանջների, «Հայաստանի Հանրապետություն» թերթի հունվարի 15-ի համարում տպագրել է մանրամասն ցուցումներ այդ բնագավառը կառավարող իրավական նորմերի մասին:



Քաղաքի արտաքին տեսքը պահպանելու համար քաղաքապետարանը բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուների նախընտրական շտաբերին կոչ է անում քարոզչական տպագիր նյութերը փակցնել թաղապետերի որոշման համաձայն հատկացված տեղերում, ըստ այդ կարգը հաստատող որոշման` ընդունված քաղաքապետի կողմից 2006 թվականի ապրիլի 27-ին, հաղորդում է Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:



«Սոցիոմետր» սոցիալական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, Հայաստանի բնակչության համար նախագահի թեկնածուների ընտրարշավների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է: «Հայաստանում ընտրողների կողմից ստացվող տեղեկատվության 70 տոկոսը պատկանում է հեռուստատեսությանը, որը եւ հանդիսանում է հասարակական կարծիքը ձեւավորող հիմնական աղբյուրը: Տեղեկատվության ապահովման եւ հասարակական կարծիքը ձեւավորող երկրորդ հիմնական աղբյուր հանդիսանում է բնակչության շրջանում անձնական զրույցները (19, 7 տոկոս), ապա թերթերն ու ռադիոն` համապատասխանաբար 16, 5 եւ 6, 3 տոկոս: Ժողովրդի կարծքն ամենաքիչը ձեւավորվում է հանրահավաքների արդյունքում (4,6 տոկոս): Հանրահավաքները հանդիսանում են տեղեկատվության աղբյուր զուտ հեռուստատեսությամբ լուսաբանվելու շնորհիվ»,- ասել է նա, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---