Կիեւում Վարդան Օսկանյանը հավանաբար հանդիպելու է իր սերբ գործընկեր Վուկ Երեմիչի հետ

PanARMENIAN.Net - Կիեւում ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 13-ին հանդիպելու է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բակրաձեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հիմնական նիստը կայանալու է վաղը, որին ծրագրված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթը: «Հավանական է, որ փետրվարի 13-ի երեկոյան Վարդան Օսկանյանը հանդիպի իր սերբ գործընկեր Վուկ Երեմիչի հետ»,- ասել է Կարապետյանը:
 Ուշագրավ
---