Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չեզոք դիրքորոշում է գրավում նախընտրական պայքարում14 փետրվարի 2008 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժխտում է «Հայոց աշխարհ» օրաթերթի փետրվարի 13-ի համարի «Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ցրիչի դերու՞մ» վերտառությամբ հրապարակման այն պնդումը, որ դեսպանատան վարորդը նախագահական թեկնածուի «քարոզչանյութեր» էր տարածում:«Չկան հիմքեր նման մեղադրանքի համար: Միացյալ Թագավորության Կառավարությունը մեծապես աջակցում է Հայաստանի Կառավարության ջանքերին` Հայաստանում անցկացնելու ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ եւ խիստ չեզոքություն է պահպանում ընտրապայքարի ընթացքում»,- ասվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն աջակցել է ընտրակաշառքի դեմ ուղղված հասարակական իրազեկման ծրագրի: Ծրագրի շրջանակներում տպագրվել են տեղեկատվական թերթիկի հազարավոր օրինակներ, որոնք խրախուսում են հայ ընտրողներին մերժելու ընտրակաշառքը` ի աջակցություն փետրվարի 19-ին ազատ եւ արդար մրցակցություն ապահովելու Հայաստանի իշխանությունների ջանքերին: «Այս թերթիկները բաժանվել են ՀԿ-ների եւ բոլոր նախագահական թեկնածուների նախընտրական շտաբերին, որոնք հետաքրքրություն են հայտնել տարածելու դրանք: Դեսպանատան վարորդն օգնում էր բաժանելու այս թերթիկները»,- նշվում է դեսպանատան հայտարարության մեջ: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |