ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՑ` ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՖՐԱՆԿՈՖՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 18-20-ը Բեյրութում կայանալիք ֆրանկոֆոն երկրների համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Լիբանանի ղեկավար Էմիլ Լահուդից: Հրավիրագիրը հանձնել է ՀՀ-ում Լիբանանի դեսպան Տոնի Բադաուին: Հանդիպման ընթացքում Հայաստանի ղեկավարը եւ Լիբանանի դեսպանը քննարկել են Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը:
 Ուշագրավ
---