ՀՀ ԱԳՆ. Արտասահմանցի ներկայացուցիչների բոլոր ծրագրված այցելությունները Հայաստան կայանալու են

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարությունը հատուկ ռեժիմում է աշխատում Երեւանում արտակարգ դրության պատճառով: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Մասնավորապես, նա նշել է, որ նախարարությունը ավելի հաճախ է հանդես գալու հայտարարություններով մամուլի համար` մեկնաբանելով երկրի արտաքին քաղաքականության որոշ հարցեր:



Օսկանյանը նաեւ ընդգծել է, որ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետաձգված այցելությունը կայանալու է: «Մարտի 5-ին կարդինալը հանդիպելու է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին: Ծրագրված է նաեւ հանդիպում ԱԳՆ-ում: Հայկական կողմը Վատիկանի պետքարտուղարի այցելությանը մեծ նշանակություն է տալիս, քանի որ մենք գտնում ենք, որ հոգեւոր առաջնորդի կոչը կարող է կարեւոր նշանակություն ունենալ»,- ասել է Օսկանյանը:



Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Խեյքի Տալվիտիեն մինչեւ հիմա գտնվում է Երեւանում եւ բանակցությունները նրա հետ շարունակվում են: «Հինգշաբթի Երեւան է ժամանելու Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Մենք նրա հետ մտադիր ենք քննարկել ոչ միայն ներքաղաքական իրադրությունը, այլեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---