ԼՂՀ պաշտպանության բանակը ետ է մղել ադրբեջանական ԶՈՒ հարձակումը

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին, ժամը 0500-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորությամբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով զինադադարի ռեժիմը, կրակ են բացել ԼՂՀ դիրքերի վրա, որի հետեւանքով վիրավորվել է պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ադրբեջանական ուժերը գրավել են ԼՂՀ զինված ուժերի առաջնային պաշտպանական հենակետերից մեկը: ԼՂՀ զինված ուժերը պատասխան կրակ են բացել` հակառակորդին ստիպելով վերադառնալ նախկին դիրքերը: Ադրբեջանական կողմից կան զոհեր եւ վիրավորներ: Նույն օրը, ժամը 0800-ի սահմաններում փոխհրաձգությունն ավելի ինտենսիվ բնույթ է կրել: Ժամը 1540-ի դրությամբ հայկական ուժերը վերականգնել են նախնական դիրքերը: Իրավիճակը ներկայումս խաղաղ է, կրակոցներ չկան:



Զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարն անմիջապես տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն է փոխանակվել նաեւ երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---