Երեւանում անկարգությունների արդյունքում տուժել է 217 մարդ, նրանց մեծամասնությունը զինվորականներ

PanARMENIAN.Net - Երեւանում մարտի 1-2 անկարգություններին մասնակցելու կասկածանքով մարտի 1-5 տարբեր ոստիկանական վարչություններ բերման են ենթարկվել 326 մարդ, որոնցից 177-ը մայրաքաղաքում, 155-ը` հանրապետության տարբեր շրջաններում: Ոստիկանության կողմից ձերբակալվածների թվաքանակը հասել է 30 մարդու, Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է 16 մարդ: Անկարգությունների արդյունքում տարբեր բժշկական կենտրոններ են բերվել 217 մարդ, որոնցից 41-ը սովորական քաղաքացիներ, 43-ը` ոստիկանության աշխատակիցներ եւ 133-ը` զինծառայողներ, ընդ որում 18-20 տարեկան հասակի: Անկարգությունների արդյունքում հրդեհվել է 26 մարդատար մեքենա, 6 ավտոբուս, 3 տրոլեյբուս: Դեպքի վայրից ոստիկանության աշխատակիցները առգրավել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ոստիկանության ղեկավար, փոխգնդապետ Սայաթ Շիրինյանը: Նա նշել է, որ քննությունը շարունակվում է, իսկ օպերատիվ դրությունը մայրաքաղաքում լիովին վերահսկվում է:



«Երեւանում տեղի ունեցած անկարգություններն արդարացում չունեն: Ոստիկանության Զինված ուժերը արել են ամեն ինչ, որպեսզի խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի, չթափելով մեր հայրենակիցների արյունը: Բարդ է գիտակցել, որ անկարգությունների արդյունքում 8 մարդ է զոհվել, ընդ որում զոհվել են ոչ թե պատերազմի ժամանակ, այլ անկարգությունների ընթացքում, որոնք կազմակերպել էին հենց մեր հայրենակիցները եւ քաղաքացիները»,- հայտարարել է Ոստիկանության Զինված ուժերի հրամանատար, Ոստիկանության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը: «Մենք պետք է հպարտանանք մեր այն քաղաքացիներով, ովքեր, չխախտելով երդումը, պաշտպանում էին իրենց երկիրը եւ արեցին ամեն ինչ իրենց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ամփոփել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---