Ռ. Քոչարյան. Հայաստանում բարդ ներքաղաքական իրավիճակի օգտագործումը Ադրբեջանի կողմից ճիշտ չէր 5 մարտի 2008 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի հակամարտության գոտում հայկական կողմի մարտունակությունը նախկին մակարդակին է: Այդ մասին մարտի 5-ին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանում բարդ ներքաղաքական իրավիճակի օգտագործումը Ադրբեջանի կողմից ճիշտ չէր: «Լրիվ հնարավոր է, որ նրանք կարծել են, թե երկրի ներսում իրադրության պատճառով, մենք կորցրել ենք աչալրջությունը: Հնարավոր է, նրանք նաեւ ենթադրել են, Ղարաբաղից Երեւան է տեղափոխվել որոշակի ռազմական ուժ»,- նշել է Հայաստանի ղեկավարը: Նա ընդգծել է, որ տվյալ պահին զինադադարը վերականգնվել է:Հայաստանի գործող ղեկավարի խոսքերով, ադրբեջանական կողմը առաջնային գծում հրետանի է օգտագործել, ինչը վաղուց չէր եղել առաջնային գծում: Նորից ներկայացնելով լրագրողներին երեկ տեղի ունեցած իրադարձությունները` նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը հարձակվել էր հայկական դիրքերից մեկի վրա առաջնային գծում, ապա պատասխան գործողություններ են հետեւել, եւ ստատուս-քվոն վերականգնվել է: Հայկական կողմից երկու վիրավոր կա, սպան վիրավորվել է ձեռքից, իսկ զինվորը վնասել է ոտքը հակահետեւակային ականի վրա, հաղորդում է Regnum-ը: Մարտի 4-ին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, կտրուկ սրվել է իրադրությունը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի եւ Ադբեջանի ԶՈՒ միջեւ փոխհրաձգության արդյունքում զոհվել է 8 զինծառայող ադրբեջանական կողից: Հայկական կողմը հայտնել է երկու վիրավորների մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |