ՀՀ ԱԳ նախարարը Հայաստանում ԵՄ դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրադրությունը 7 մարտի 2008 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին եւ վերահաստատեցին իրենց երկրների դիրքորոշումները նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Նշվեց նաեւ, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրադրության շուտափույթ կարգավորման համար: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպին եւ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ բանաձեւի նախագծի առաջադրմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |