ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցելու է Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին10 մարտի 2008 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մարտի 10-ին մեկնեց Բրյուսել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, պատվիրակության կազմում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանը եւ նույն վարչության ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի պե պաշտոնակատար Արա Մեսրոպյանը:Նիստի ընթացքում պատվիրակությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ կքննարկի փետրվարի 4-8-ը ՆԱՏՕ-ի գնահատման խմբի Հայաստան կատարած այցի ընթացքում մշակված Պլանավորման եւ վերանայման գործընթացի ամփոփ զեկույցը եւ վերափոխված գործընկերության նպատակները, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի երկրորդ` «Պաշտպանական եւ ռազմական խնդիրներ» մասում ընդգրկված նպատակների իրականացման առաջընթացը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |