Հայաստանի նախագահը կոչ է անում հանրապետության քաղաքացիներին ձեռնպահ մնալ հանրահավաքներին մասնակցելուց

PanARMENIAN.Net - Ռոբերտ Քոչարյանը այսօր «սադրիչ» է համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը արտակարգ դրության վերացումից անմիջապես հետո հանրահավաք անցկացնելու մտադրության մասին: Լրագրողների հետ զրույցում, նախագահն ասել է, որ «որոշ ժամանակ հարկավոր է ձեռնպահ մնալ հանրահավաքներից, մի փոքր հանդարտվել եւ նվազեցնել բեւեռացման մակարդակը հասարակության շրջանում»:



«Պատկերացրեք, եթե մենք թույլ տանք հանրահավաք անցկացնել եւ նույն հրապարակում հավաքվեն մարդիկ, որոնք մասնակցել են անկարգություններին եւ ընդհարումներին ոստիկանության հետ, եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Ես չեմ կարող պատկերացնել թե ինչպիսին է լինելու նրանց «շփումը»: Պետք է սադրիչ լինել, նույն քայլերը կրկնելու համար: Հնարավոր է, ոմանք ուրախ կլինեն, եթե նոր բախումներ եւ նոր զոհեր լինեն եւ դա հոդվածներ հրատարակելու առիթ հանդիսանա արտերկրի թերթերում, սակայն իշխանությունները դա թույլ չեն տա, առավել եւս, որ Սահմանադրության 40-րդ հոդվածը մեզ բոլոր անհրաժեշտ իրավական հիմքերը տալիս է դրա համար: Ես խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին ձեռնպահ մնալ հանրահավաքներին մասնակցելուց եւ հեռու մնալ սադրիչ հայտարարություններից»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է www.elections2008.am-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---