Վարդան Օսկանյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ծանոթացրել է Հայաստանում տիրող իրադրությանը12 մարտի 2008 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց մարտի 1-ի եւ այդ օրվան հաջորդած իրադարձությունները, Երեւանում արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Երկուստեք նշվեց նաեւ, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրադրության շուտափույթ կարգավորման համար: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ մոտ օրերս կվերացվեն ԶԼՄ-երի վերաբերյալ սահմանափակումները: Համմարբերգը նշեց, որ ինքը հանդիպումներ է ունենալու իշխանության բոլոր թեւերի ներկայացուցիչների, նաեւ ընդդիմության ղեկավարների հետ, այցելելու է մեկուսարաններ եւ հիվանդանոցներ, ինչը հնարավորություն կընձեռի իրատեսական պատկերացում կազմել երկրում ընթացող գործընթացների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |