Հայաստանը հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համագործակցության զարգացմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների առավել խորացմանը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանը հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի հետ ինչպես երկկողմ կապերի զարգացմամբ, այնպես էլ` մեր երկրի եվրաինտեգրացման գործընթացի շրջանակում համագործակցության ծավալմամբ:



Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության ծրագրային օժանդակությունը կառավարման համակարգի բարեփոխումներին, ինչպես նաեւ ընդգծել է Բրիտանական խորհրդի ակտիվ գործունեությունը: Խոսելով տնտեսական գործակցության մասին, երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանում թեեւ բրիտանական ներդրումներ կան, սակայն չօգտագործված հնարավորությունները դեռեւս շատ ավելին են եւ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ: Նա կարեւորել է տնտեսական գործակցության խթանման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---