Հայաստանի նախագահը օրենք է ստորագրել հանրահավաքների անցկացման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18 -ին ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ մարտի 17-ին արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը: Փոփոխությունների համաձայն, հրապարակային միջոցառումները կարող են արգելվել հավաստի տվյալների դեպքում (Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական եզրակացությունների առկայությամբ) առ այն, որ նրանք հետապնդում են բռնի ուժով սահմանադրական կարգը տապալելու, ազգային, ռասայական եւ կրոնական ատելություն բորբոքելու, ինչպես նաեւ եթե ուղղված են բռնության կամ պատերազմի քարոզչությանը: Նման միջոցառումները կարող են արգելվել նաեւ այն դեպքում, եթե կարող են վնասել պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հասարակության բարոյականությանը կամ առողջությանը, եթե խախտում են այլ անձնաց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Օրինագծում ասվում է նաեւ, որ այն դեպքերում, երբ հրապարակային միջոցառումները վերաճում են զանգվածային անկարգությունների, որոնց արդյունքում մարդկային զոհեր կան, նոր հանցագործությունները կանխելու նպատակով լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային միջոցառումների անցկացումը, քանի դեռ բացահայտված չեն հանցագործության հանգամանքներն ու այն կատարած անձիք:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---