Հայաստանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաձայնագիր կստորագրեն կրթության, գիտության, մշակույթի եւ հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության մասին19 մարտի 2008 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ համագործակցության վերաբերյալ երկրի ծրագրման փաստաթղթի ստորագրումը: Փաստաթուղթը նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առավել կանոնակարգված գործունեության համար` կրթության, գիտության, մշակույթի եւ հեռահաղորդակցության ոլորտներում: Հայաստանի հետ ՅՈՒՆԵՍԿO-ի համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը շարադրվել է որպես կապ եւ ի լրումն Հայաստանի համար (2005-2009) ՄԱԿ-ի Զարգացման աջակցման համակարգի (ՄԱԿ-ի ԶԱՀ), որի նպատակն է ստեղծել մի ընդհանուր համակարգ երկրում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների համար: Փաստաթղթի ստորագրման արարաղությանը կմասնակցեն ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը եւ Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի տնօրեն Դենդեեւ Բադարչին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |