ԱԴ-ն վերացնելուց մի քանի ժամ անց Երեւանում վերսկսվել են բողոքի ցույցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքում Արտակարգ դրությունը վերացնելուց մի քանի ժամ անց Երեւանի հարյուրավոր բնակիչներ` մոմերով, սեւ ժապավեններով, ծաղիկներով եւ մարտի 1-2 ողբերգական իրադարձությունների արդյունքում զոհվածների եւ ձերբակալվածների նկարներով, դուրս են ելել փողոց եւ փորձել են հավաքվել «Ազատության» հրապարակում: Սակայն, մի առ ժամանակ անց ոստիկանությունը սկսել է դուրս մղել մարդկանց հրապարակի տարածքից, թույլ չտալով նրանց ընթացքը դեպի Ազատության հրապարակ: «Ազատության» հրապարակում մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ են կանգնած: Մահակներով եւ վահաններով զինվածները շրջափակել են հրապարակը եւ շարքեր կազմելով, հավաքվածներին դուրս են մղում դեպի հարեւան փողոցներ, սակայն մարդիկ չեն ցրվում: Նշենք, որ ներկա պահին հավաքվածների թիվը չի գերազանցում հազարը, սակայն մարդկանց հոսքը շարունակվում է: Հավաքվածների թվում հիմնականում կանայք են եւ երիտասարդներ:



Նշենք, այսօր ժամը 17-ից 19 ընկած հատվածում ցույց է անկացվելու` «լուռ բողոքի շարք» խորագրով, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչեւ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան` Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Ըստ կազմակերպիչների, քաղաքացիները բացառապես կանգնելու են ոչ երթեւեկելի հատվածում, որպեսզի չխանգարեն ավտոտրանսպորտին: Մասնակիցները միմյանցից 1 մետր հեռավորության վրա են լինելու: Եթե մասնակիցների թվաքանակը գերազանցի նախատեսվածը, նրանք նույն սկզբունքով կկանգնեն դիմացի մայթին, որպեսզի խուսափեն մարդկանց կուտակումից, եւ այս միջոցառումը չի դիտարկվում` որպես զանգվածայաին: Բողոքը հայտնելու համար պետք է ունենալ քաղբանտարկյալներից մեկի կամ մի քանիսի լուսանկարը, սեւ ժապավեն կամ պետք է սեւ հագնված լինել` ի հիշատակ մարտի մեկի զոհերի, բացի այդ մոմեր են լինելու, բերանը կպչուն ժապավեններով են փակելու` որպես ԶԼՄ-ների սահմանափակումների դեմ բողոքի նշան: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում հետեւել կարգուկանոնին, չպատասխանել սադրանքներին, ուժ գործադրելու սպառնալիքի դեպքում պարզապես հեռանալ շարքից, ոստիկանների եւ լրագրողների հարցերին հանգիստ պատասխանել, առանց վիրավորանքների, հաղորդում է Armenia Today:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---