Երեւանում անցած ցույցի մոտ 50 մասնակից բերման են ենթարկվել ոստիկանության կողմից27 մարտի 2008 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իրավապահ մարմինները արմատական միջոցներ են նախաձեռնել ընդդիմադիր հայացքների քաղաքացիների պարբերաբար անցկացվող փոքրազանգված ցույցերին վերջ տալու համար: Մարտի 26-ին կազմակերպված ցույցը ցրվել է, մասնակիցների մի մասը բերման է ենթարկվել: Մարտի 21-ին անցած սգո ցույցից հետո, բողոքող հանրության ցույցերը սկսել են պարբերաբար լինել: Մասնավորապես, մի քանի հարյուր հոգի հավաքվում էին «Ազատության» հրապարակին կից Հյուսիսային պողոտայում, որտեղ կազմակերպվում էին տարբեր կարգի ցույցեր, սկսած շախմատային խաղերից ավարտած ժողովրդական երգուպարով` քաղաքական բացականչություններով: Բոլոր այդ ցույցերը մեկ նպատակ ունեին` բողոքի: Մարտի 26-ին բողոքող քաղաքացիները մտադրվում էին բարձրաձայն ընթերցել հրապարակումները «երկրում կատարվող իրադարձությունների մասին», սակայն ցույցը ցրվել է դեռ չսկսված, իսկ մասնակիցների մեծամասնությունը բերման է ենթարկվել Ոստիկանություն: Ինչպես հաղորդել են նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում, մոտ 50 հոգի բերման են ենթարկվել «Կենտրոն» համայնքի ոստիկանական բաժանմունք, մի քանի հոգի` Էրեբունի համայնքի Ոստիկանության բաժանմունք: Նրանց թվում են Ազգային փոքրամասնությունների կրոնի հարցերով վարչության նախկին ղեկավար Հրանուշ Խարատյանի որդին` Արսեն Խարատյանը, ինչպես նաեւ Սոցիալ-Դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Աղբյուրի համաձայն, ձերբակալման ժամանակ Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ ուժ է գործադրվել, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |