Ոստիկանությունը կոչ է անում Փաշինյանին չշրջափակել փողոցները![]() 16 ապրիլի 2018 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Երևանի կենտրոնում ընթացող ընդդիմության ցույցերի վերաբերյալ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ «իրավապահները բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը: Շարունակվում է սահմանափակվել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Նման իրավիճակը հանգեցրել է այլ անձանց հիմնական իրավունքների և հանրության շահերի սահմանափակմանը»: «ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին՝ անվերապահորեն կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հավաքի կազմակերպչի պարտականությունները, մասնավորապես՝ դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը», - ասվում է հայտարարությունում։ Ապրիլի 16-ի առավոտյան ընդդիմությունը մասսայական անհնազանդության ակցիաներ սկսեց մայրաքաղաքում։ Մի շարք փողոցներ փակելուց հետո մի քանի հազար ցուցարար հավաքվել է Ֆրանսիայի հրապարակում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |