Ադրբեջանի ընտրած մարտավարությունը Ղարաբաղի հարցում հաջողութան չի բերի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փորձերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի ձեւաչափից հանելու ուղղությումբ, հաջողության չեն բերի, գտնում է կոալիցիոն եւ խորհրդարանական «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Ադրբեջանն այլ մարտավարություն է ընտրել, սակայն, չեմ կարծում, որ այն հաջողության կբերի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն հստակ հայտարարությամբ է հանդես եկել, որ ՄԽ ձեւաչափը ամենաարդյունավետն է, լավագույնս տեղեկացվածն է»,- ասել է նա:



Բաղդասարյանն անհանգստություն է հայտնել Ադրբեջանի նման մարտավարության առումով, որը իր ներքո երկու պատճառ ունի: «Առաջինը Հայաստանում ստեղծված ներքաղաքական դրությունն է, որից նրանք փորձեցին օգտվել, իսկ երկրորդը` Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները, ինչը ենթադրում է նախագահի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքերի սրում, սակայն դա սխալ ուղի է, եւ պետք է չփոխել դիրքորոշումը»,- ասել է նա:



Ընդ որում, Արթուր Բաղադասրյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բավական փորձ ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում երկկողմանի շահավետ փոխզիջում գտնելու համար, հաղորում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---