Հայաստանի նորանշանակ վարչապետը դեռեւս մտադիր չէ անդամակցել որեւէ կուսակցության11 ապրիլի 2008 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս մտադիր չէ անդամակցել որեւէ կուսակցության: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին հայտարարել է Տիգրան Սարգսյանը` չբացառելով նման հնարավորություն հետագայում: Սարգսյանը անհամաձայնություն է հայտնել այն կարծիքի հետ, թե լինելով անկուսակցական, կարող է թույլ գտնվել եւ ազդեցություն չունենալ նախարարների վրա: Բացի այդ, նշել է վարչապետը, նա երբեւէ չի լսել, թե կոալիցիայում խանդով են վերաբերվել կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակմանը: Անդրադառնալով այն քայլերին, որոնք նա մտադիր է ձեռնարկել կառավարության աշխատանքի կատարելագործման համար` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մտադիր է կոշտ եւ պահանջկոտ լինել, իսկ նախարարների պարտականությունները հստակ սահմանված կլինեն: Նախարարությունների ղեկավարները պետք է ունակ լինեն նկարագրելու այն արդյունքները, որոնք պետք է ապահովեն իրենց գործունեության ընթացքում: «Ես, որպես վարչապետ, կհետեւեմ, որպեսզի արդյունքները համապատասխանեն նախկինում արված հայտարարություններին, հակառակ դեպքում` հրապարակայնորեն բացասական գնհատական կտրվի նախարարների գործունեությանը»,-հայտարարել է վարչապետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները Մի շարք քաղաքներում ավտոերթեր են, իրազեկման ակցիաներ «ԼՈՖԹ»–ն ու Իջևանի գինու-կոնյակի գործարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գործարանն աջակցելու է Իջևան համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման գործընթացին Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը |