Հայաստանի նախագահը բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին15 ապրիլի 2008 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նախագահն ասել է, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է ավելի քան քսան տարի, եւ չի հիշում նրա կողմից որեւէ արարք, որը կարող է պատիվ չբերել սպային: Նա բարձր է գնահատել Սեյրան Օհանյանի ակտիվ մասնակցությունը բանակի կայացման ու ամրապնդման գործին: Երկրի ղեկավարի խոսքով, բանակը շարունակելու է մնալ պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, եւ այսօր զինված ուժերի առջեւ դրված են լուրջ խնդիրներ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետի ղեկավարությամբ պաշտպանական գերատեսչությունը հաջողությամբ կիրականացնի այդ խնդիրները, կշարունակի բանակի մարտունակության հետագա բարձրացմանն ուղղված քայլերն ու բարեփոխումների գործընթացըՆախագահը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Միքայել Հարությունյանին` այս փուլում համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ համոզմունք հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքներն այսուհետ եւս կծառայեն բանակի զարգացմանը: Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնելով Գերագույն գլխավոր հրամանատարին` իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար, նշել է, որ պաշտոնը ստանձնում է առաջին հերթին պատասխանատվության մեծ գիտակցությամբ: Նա ասել է, որ իրենց ջանքերը նպատակաուղղելու են երկրի պաշտպանունակության, անվտանգության ամրապնդմանը, բանակի մարտունակության հետագա բարձրացմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |