ՄԱԿ-ի օրակարգում սառեցված հակամարտությունների մասին ՎՈՒԱՄ բանաձեւի ընդգրկումը Բաքվի հերթական ապակառուցողական քայլն է15 ապրիլի 2008 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի օրակարգում սառեցված հակամարտությունների մասին ՎՈՒԱՄ բանաձեւի ընդգրկում որեւէ դրական բան չի բերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: «Տվյալ նախաձեռնությունը պարզապես Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական ապացույցն է»,- ընդգծել է Բալայանը:Նշենք, որ ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) պետությունները ծրագրում են ՄԱԿ-ում քննարկման ներկայացնել բանաձեւ իրենց տարածքներում հակամարտությունների մասին: Այդ մասին երեքշաբթի Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Բանաձեւի նախագիծը, նշել է նա, դեռեւս գտնվում է ՄԱԿ-ի օրակարգում: «Նախագիծը մնում է ներկայացնել քննարկման, ապա` քվեարկության: Այդ ամենը տեղի կունենա որոշակի փուլում»,- ընդգծել է Ազիմովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |