Ապրիլի 16-22-ը Հայաստանում կանցնեն ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման զորավարժությունները15 ապրիլի 2008 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-22-ը Հայաստանում կանցնեն ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման զորավարժությունները (CMX): Սցենարի խաղարկումը ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՆԱՏՕ-ի վարժանքին ազգային վարժանքով մասնակցելը կարեւորվում է Հայաստանում Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ստեղծման ենթատեքստում: Սա հնարավորություն կտա Հայաստանին նախ եւ առաջ Ճգնաժամերի կառավարման կենտրոնի կազմավորման սկզբնական փուլում փորձարկել կենտրոնի հնարավորությունները, կենտրոնում ներգրավված գերատեսչությունների համաձայնեցված եւ արդյունավետ գործելու ունակությունը ազգային եւ միջազգային մակարդակներում, ներգրավվել ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների համապատասխան կառույցների հետ համագործակցության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |