Պաշտոնական Երեւանը պետք է միաժամանակ ճանաչի ինչպես Կոսովոն, այնպես էլ ԼՂՀ-ն

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կարեւորագույն խնդիրը արտաքին քաղաքականության ոլորտում ԼՂՀ ազատագրված տարածքների բնակեցման համահայկական խնդրի իրականացման օրից ի վեր պետք է դառնա աջակցությունը բուն ԼՂՀ-ի առանձին արտաքին քաղաքականության կայացմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, արդեն տարիներ շարունակ ընթացող այսպես կոչված հայ-ադրբեջանական խորհրդակցությունները ղարաբաղյան հակամարտության կարագվորման շուրջ ոչ մի բանի չբերեցին եւ չէին կարող բերել, քանի որ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, բանակցությունները միայն այն ժամանակ են օգուտ բերում, երբ կողմերից մեկը տապալված է մյուսի կողմից:



«Մեր դեպքում, 1994թ. նման բան, ցավոք, տեղի չունեցավ: Իսկ այսօր, համաշխարհային պրակտիկայում «Կոսովոյի նախադեպի» ստեղծումից հետո, պաշտոնական Երեւանը պետք է միաժամանակ ճանաչի ինչպես Կոսովոն, այնպես էլ ԼՂՀ-ն, եւ ակտիվորեն, համապետական առումով աշխատի այն տարածքների բնակեցման ուղղությամբ, որոնք ԼՂՀ ինքնակառավարման ներքին մարմինների ենթակայության տակ են: Միայն այդ դեպքում, ստեղծելով ԼՂՀ-ի խիտ բնակեցման գործոն, հնարավոր կլինի կանխել մոտեցող պատերազմը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասել է նա:



Նրա խոսքերով, Հայաստանի արտաքին քաղաքականության երկրորդ եւ կարեւորագույն խնդիրը պետք է լինի ոչ միայն համագործակցությունը ՆԱՏՕ-ի, այլ նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ, որը նույնպես դառնում է աշխարհի խոշոր ռազմական քաղաքական դաշինքներից մեկը եւ լուրջ հեռանկարներ ունի դառնալու ՆԱՏՕ-ի հակակշիռը: «Բացի այդ, մեր հարեւան Իրանը արդեն հայտարարել է ՇՀԿ-ին անդամակցելու ցանկության մասին, այլ կերպ ասած, ՇՀԿ-ն մեզ շատ ավելի մոտ է, քան ՆԱՏՕ-ն: Ավելին, դառնալով այդ կազմակերպության մասնակիցը, հնարավոր է նաեւ Երեւանի ակտիվ մասնակցությունը միավորող գլոբալ տնտեսական նախագծերին: Ավելին, քազի եւ նավթի բազում ասիական արտահանողների համար մենք միանգամայն կարող ենք դառնալ այլընտրանքային ոչ արեւմտամետ (ինչպիսին Ադրբեջանն է) պետություն, որը կկարողանա էներգակիրների տարանցման ֆունկցիաներ կատարել: Սակայն դա չի նշանակում, թե մենք պետք է հակադրվենք ՆԱՏՕ-ին` հակառակը: Անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել այժմյան իրավիճակը մերձավորաեւելյան ու միջինասիական տարածաշրջաններում եւ հասկանալ թե որ դաշինքի հետ համագործակցելն է շահավետ»,- ընդգծել է Աբրահամյանը:



Նա նաեւ նշել է, որ մյուս ոչ պակաս կարեւոր խնդիրն է ռազմավարական առումով այն երկրների հետ կապերի ամրապնդումը, որոնք հանդիսանում են Հայաստանի ռազմաքաղաքական գործընկերները: «Զուր չէ, որ շատ արեւմտյան փորձագետներ համարում են, որ տարածաշրջանում միայն Հայաստանը կարող է ռազմակաքաղաքական գործընկեր լինել: Որպես պետություն եւ որպես ազգ ինքնբավության հասնելու համար, մենք պետք է ձերբազատվենք «ջախջախված եւ անզոր ժողովրդի» բարդույթից, միայն այդ դեպքում մենք կունենանք կենսունակ արտաքին քաղաքական նախագծեր, ուղղված հայ պետականության ազդեցության զորացմանը Կովկասյան տարածաշրջանում»,- ասել է Էդուարդ Աբրահամյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
    Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
    Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
    Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
    ---