Հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուգում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը15 մայիսի 2008 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուգում, ըստ համաձայնության, կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այդ հանդիպումը հնարավորություններ կստեղծի բանակցությունների շարունակության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Խոսելով հոկտեմբերին սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրությունների ազդեցության մասին բանակցությունների վրա` արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը խորհուրդ է տվել չկապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հաջողությունը Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների հետ եւ ժամանակային սահմանափակումներ չդնել:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |