Տիգրան Թորոսյան. Իմ պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը19 մայիսի 2008 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը այսօր հերքել է լուրերն իր պաշտոնանկության մասին: «Դեռեւս մինչեւ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները ես ասել եմ եւ այժմ էլ կրկնում եմ, որ մտադիր եմ աշխատել միայն խորհրդարանում: Իմ պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-հաղորդել է նա լրագրողներին խորհրդարանում: Հայաստանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել հայկական ԶԼՄ-ներին աջակցել իրեն, որպեսզի երկրում նման լուրեր չտարածվեն կամ ուշադրության չարժանանան: «Հետագայում ես երբեք այլեւս չեմ անդրադառնա այս հարցին եւ չեմ մեկնաբանի նման լուրերը»,-ասել է Թորոսյանը, հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը: Հայաստանում վերջերս լուրեր են պտտվում Տիգրան Թորոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խորհրդարանի խոսնակի պաշտոնից եւ այդ պաշտոնում տարածքային կառավարման նախկին նախարար, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |