Տիգրան Թորոսյան. Իմ պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը այսօր հերքել է լուրերն իր պաշտոնանկության մասին: «Դեռեւս մինչեւ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները ես ասել եմ եւ այժմ էլ կրկնում եմ, որ մտադիր եմ աշխատել միայն խորհրդարանում: Իմ պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-հաղորդել է նա լրագրողներին խորհրդարանում:



Հայաստանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել հայկական ԶԼՄ-ներին աջակցել իրեն, որպեսզի երկրում նման լուրեր չտարածվեն կամ ուշադրության չարժանանան: «Հետագայում ես երբեք այլեւս չեմ անդրադառնա այս հարցին եւ չեմ մեկնաբանի նման լուրերը»,-ասել է Թորոսյանը, հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը:



Հայաստանում վերջերս լուրեր են պտտվում Տիգրան Թորոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խորհրդարանի խոսնակի պաշտոնից եւ այդ պաշտոնում տարածքային կառավարման նախկին նախարար, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---