Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները Ղարաբաղի հարցի ռազմական լուծման մասին շանտաժ են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունները Ղարաբաղի հարցի ռազմական լուծման մասին շանտաժ են, ինչը կարող է դուրս բերել կարգավորման շուրջ բանակցությունները վերահսկողությունից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նաեւ տարակուսանք է հայտնել Ադրբեջանի ղեկավարության նման արտահայտությունների վերաբերյալ: «Պատասխանել նման ռազմատենչ հայտարարությունների Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման շեմին, նշանակում է սրել իրավիճակը: Մենք բանակցությունների ենք գնում եւ հասկանում ենք, որ դա բխում է հայ եւ ադրբեջանցի ժողովրդների շահերից: Խնդրի կարգավորումն անհնար է Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման քարոզչության պայմաններում:



ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 2001 թվականին, Քի Վեսթի բանակցություններից հետո երկրները մոտ էին կարգավորմանը: «Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանը հայտարարեց, թե իր հասարակությունը պատրաստ չէ խնդրի լուծմանը: Ստացվում է, որ այժմ այն ավելի շատ պատրաստ չէ: Սոցհարցումների տվյալներով, ադրբեջանցիների 29 տոկոսը կողմ են ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը, իսկ երկրի բնակչության 82 տոկոսը բացասաբար է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Ըստ իս, աշխարհում չկա մի երկիր, եթե նույնիսկ այն պատերազմական վիճակում է գտնվում, որտեղ բնակչության այդքան մեծ տոկոսը կողմ լիներ ռազմական լուծմանը: Եվ առավել եւս անհեթեթ է դատապարտել այն երկրներին, որոնք պատրաստ են օգնել հակամարտության կարգավորմանը»,-ընդգծել է Նալբանդյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---