Նախիջեւանում հայկական գերեզմանոցի եւ խաչքարերի ոչնչացումը միջնադարյա բարբարոսություն է 4 հունիսի 2008 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Նախիջեւանում Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի եւ խաչքարերի ոչնչացումը միջնադարյա բարբարոսություն է եւ հանցագործություն համաշխարհային մշակույթի առջեւ: Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել ամբողջական տեղեկատվությունն այդ մասին»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը մշտապես խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը, որը կոչված է ուսումնասիրել պատմամշակութային հուշարձանների հետ կապված իրավիճակը: «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բազմիցս են հայտարարել, որ մենք բան չունենք թաքցնելու եւ պատրաստ ենք ընդունել ՅՈՒՍԵԿՕ-ի առաքելությանը: Սակայն Ադրբեջանը միշտ դեմ է»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հին Ջուղայի հայկական գերեզմանոցը ոչնչացվեց ադրբեջանցի զինծառայողների կողմից 2005 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ ոչնչացվեցին այն 10 000 խաչքարերից, որ եղել են գերզմանոցում, կանգուն մնացած 3500 խաչքարերը: Ներկայումս գերեզմանոցը վերածվել է ռազմական պոլիգոնի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |