Հայաստանը պետք է ամեն րոպե պատրաստ լինի ռազմական գործողությունների վերսկսմանը

PanARMENIAN.Net - Ներկա դրությամբ Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման համար նախանշաններ չկան, սակայն Հայաստանը պետք է ամեն րոպե պատրաստ լինի ռազմական գործողությունների վերսկսմանը, գտնում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հայաստանի ղեկավարությունը ներդնում է բոլոր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Մենք այսօր ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում, քանի որ բացակայում է խաղաղ համաձայնագիրն Ադրբեջանի հետ»,- ասել է Օհանյանը չորեքշաթբի Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:



Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով, հայկական բանակի յուրահատկությունն այն է, որ սահմանների պաշտպանությանը զուգահեռ բանակը մարտական հերթապահություն է կրում: Ներկա դրությամբ, ինչպես հաղորդել է Օհանյանը, Հայաստանին հաջողվում է պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում ռազմական տեխնիկայի եւ սպառազինման մշտական արդիականացման շնորհիվ:



Ինչպես տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարը, հասկանալի պատճառներով Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ֆինանսական հնարավորություններ ունեն ռազմական տեխնիկայով եւ սպառազինությամբ ապահովելու հարցում: «Սակայն դա չպետք է մեզ վախեցնի, քանի որ 1992-1993 թվականներին նույն իրավիճակն էր, եւ Հայաստանը կարողացավ այդ պայմաններում հաղթանակ տանել եւ ապահովել ժողովրդի հանգիստը»,- նշել է Օհանյանը: Միեւնույն ժամանակ պաշտպանության գերատեսչության ղեկավարը կոչ է արել չթերագնահատել Ադրբեջանի ԶՈՒ հնարավորությունները, որտեղ ներկա դրությամբ բարեփոխումներ են ընթանում: Օհանյանը հավելել է, որ առաջատար գծում Հայաստանի ԶՈՒ-ն գերազանցություն ունի, եւ ՀՀ-ն հանդես է գալիս որպես պայմանները թելադրող կողմ: «Մարտի 4-ի իրադարձություններն ապացուցեցին, որ հայկական զորքերը պատրաստ են պատասխան տալ ագրեսիային»,- ընդգծել է Օհանյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորությամբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով զինադադարի ռեժիմը, կրակ են բացել ԼՂՀ դիրքերի վրա, որի հետեւանքով վիրավորվել է պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ: Ադրբեջանական ուժերը գրավել են ԼՂՀ զինված ուժերի առաջնային պաշտպանական հենակետերից մեկը: ԼՂՀ զինված ուժերը պատասխան կրակ են բացել` հակառակորդին ստիպելով վերադառնալ նախկին դիրքերը: Ադրբեջանական կողմից եղավ 7 զոհեր եւ վիրավորներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---