Հայաստանի նախագահը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական փոխգործակցության մակարդակի առթիվ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան Դաշնության ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագաhը շնորհավորանքի իր խոսքում գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական փոխգործակցության ներկա բարձր մակարդակի առթիվ` վստահություն հայտնելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն առաջիկայում եւս հաջողությամբ կզարգանա` ի շահ երկու պետությունների ու ժողովուրդների:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---