ՀՀ ՊՆ ղեկավարը մասնակցելու է Հյուսիս-ատլանտյան խորհրդի պաշտպանության նախարարների նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին կմեկնի Բրյուսել 2008թ. հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Կոսովոյի գործողություններին մասնակցող երկրների ձեւաչափով գումարվելիք Հյուսիս-ատլանտյան խորհրդի պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա իր գործընկերների եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---