Էդվարդ Նալբանդյան. Որքան շուտ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, այնքան լավ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնելու համար երկու կողմերից էլ անհրաժեշտ են զիջումներ: Սակայն ամենակարեւոր կետերով դեռ փոխզիջում չի գրանցվել: Ես պետք է նշեմ, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք բանակցությունների ընթացքին եւ էությանը հակասող հայտարարություններ են անում, եւ ես չգիտեմ` ինչ նկատի ուներ ԱՀ ԱԳՆ ղեկավարը, խոսելով «նրբությունների մասին, որոնք հայտնվել են Հայաստանի նոր ղեկավարության մոտ»: Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցով մնում է անփոփոխ»,- PanARMENIAN.Net ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:



Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ գնահատական է տվել հունիսի 6-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Սանկտ-Պետերբուրգում: «Մենք կարող ենք առեւտուր անել Ադրբեջանի հետ, երբ կարգավորենք բոլոր հարցերը: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը աշխատանքային եւ կառուցողական մթնոլորտում է անցել, ինչը որոշակի հույս է ներշնչում: Հունիսի վերջում ծրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելությունը տարածաշրջան այդ համաձայնությունների քննարկման համար»,- ասել է Նալբանդյանը:



Միեւնույն ժամանակ, Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը միշտ կողմ է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը բանակցային գործընթացին: «Ասել, որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, սխալ կլինի, քանի որ տարածաշրջանային այցելությունների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միշտ էլ հանդիպում են ԼՂՀ ղեկավարության հետ»,- նշել է նա:



ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացում կախված է ոչ միայն Հայաստանից, այլեւ Ադրբեջանից, որը դեռեւս դեմ է դրան: «Որքան շուտ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցեն բանակցություններին, այնքան լավ»,- ընդգծել է Նալբանդյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---