Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահին Չինգիզ Այթմատովի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ գրող Չինգիզ Այթմատովի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հեռագրում ասված «Անչափելի է այն կորուստը, որ կրեց Ձեր ժողովուրդն ու մշակույթը մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի վախճանով: Աշխարհում շատերը ղրղզական մշակույթ ասելով, առաջին հերթին, հասկանում են Չինգիզ Այթմատով` գրողի, ում ստեղծագործության մեջ կյանքի ամենաարդիական հիմնախնդիրները միահյուսվում են ավանդականին: Նրա ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ոչ միայն ներկային, այլեւ` պատմությանն ու ընթերցողների հաջորդ սերունդներին: Այթմատովի ստեղծագործությունը Հայաստանում քաջ հայտնի է ու գնահատված, նրա գրեթե բոլոր գործերը թարգմանված են հայերեն:



Հայաստանի ժողովրդի անունից իմ ցավակցությունն եմ հայտնում Այթմատովի ընտանիքին եւ ի դեմս Ձեզ` Ղրղզստանի ողջ ժողովրդին: Միջնադարյան հայ մեծանուն բանաստեղծ Գրիգոր Նարեկացու խոսքերը, որ նա ընտրել էր իբրեւ իր վեպի բնաբան, այսօր, հիրավի, կարող ենք հասցեագրել իրեն.



«Զոր գիրդ ընդ մարմնոյս

Եվ բանդ ընդ հոգւոյս»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---