Կոսովո է մեկնել հայ խաղաղապահների 9-րդ հերթափոխը

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Եր-ան վերադարձավ «Կոսովոյի ուժերի» գործողությունների շրջանակներում ՀՀ ԶՈՒ 12-րդ խաղաղապահ բրիգադից 2007թ. դեկտեմբերի 5-ին Կոսովո գործուղված ՀՀ ԶՈՒ զորախմբի 8-րդ հերթափոխը, որին, ս.թ. հունիսի 12-ին փոխարինելու մեկնեց 9-րդ հերթափոխը` արդեն վաշտի կազմով: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:



Ներկա դրությամբ հայ զինվորականները մասնակցում են Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը հունական գումարտակի կազմում 2004 թվականի փետրվարի 12-ից: Կոսովոյում հայ խաղաղապահների քանակությունը կազմում է 34 մարդ: Կոսովո ծրագրվում է հավելյալ հրաձգային վաշտ ուղարկել:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---