Հայաստանն ու Ղազախստանը պետք է խորացնեն երկկողմանի հարաբերությունները13 հունիսի 2008 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-14-ը «Ասիական հասարակություն» միջազգային գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը հունիսի 12-ին հանդիպել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Նուռլան Դանենովի հետ: Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանը, համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Փոխնախարարները կարեւորեցին երկու երկրների կառավարությունների եւ ԱԳՆ-երի միջեւ առավել ինտենսիվ շփումներ հաստատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային խնդիրներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |