Հայաստանը ձգտում է հասնել Ցեղասպանության փաստի ճանաչմանը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար18 հունիսի 2008 - 19:38 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը ձգտում է հասնել Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը ոչ միայն այն պատճառով, որ դա մեր բարոյական պարտավորությունն է, այլեւ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման եւ անվտանգության հաստատման համար: Այդուհանդերձ, պաշտոնական Երեւանը չի պահանջում, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը նախապայման լինի երկկողմանի հարաբերություններ հաստատելու համար»,- ասվում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսայի Իռլանդիայի Միավորված Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի նամակում` ուղղված The Economist թերթին:«Ճիշտ է, որ հայ գործարարներին, ինչպես եւ նրանց թուրք գործընկերներին, շահավետ կլինի սահմանի բացումն ու համագործակցության հաստատումը: Սակայն, դա բարդ կլինի իրականացնել պատմության գնով, քանի որ գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում կա նախնի, ով սպանվել է կամ վտարվել է Արեւմտյան Հայաստանից: Սակայն, չնայած դրան, մենք հուսով ենք, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի, խնդիրները կկարգավորվեն միջկառավարական եւ հասարակական երկխոսության միջոցով»,- ասվում է Վահե Գաբրիելյանի նամակում: Հայ դիվանագետն ընդգծել է, որ այսօր այն երկրներում, որտեղ Հայոց ցեղասպանության քննարկումներ են անցնում, Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների փաստի ճանաչումը կայանում է նրանում, թե որքանով այդ ճանաչումը կանդրադառնա տվյալ երկրի հարաբերությունների վրա Թուրքիայի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |