Էդվարդ Նալբանդյանն ու Խավյեր Սոլանան քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում18 հունիսի 2008 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար, Եվրոպական միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկեցին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի եւ ԵՄ համագործակցությունը, Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Հայաստանում հետընտրական զարգացումները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների վճռականությունը շարունակելու երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված բարեփոխումները: Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար Սոլանան դրական գնահատական տվեցին արդեն շուրջ մեկ տարի Հայաստանի կողմից ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով հայտարարություններին միանալու փորձին, տարբեր ձեւաչափերով քաղաքական երկխոսությանը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵՄ միասնական դիվանագիտության ղեկավարին տեղեկացրեց նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ներկա վիճակի մասին` Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Անդրադարձ եղավ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հետ կապված հարցերին: Նույն օրը Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բելգիայի ԱԳ նախարար Կարել դե Գուխտի հետ: Զրույցի ընթացքում դրական գնահատվեց երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող համագործակցությունը: Նախարար Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց Բելգիայի եւ Հայաստանի միջեւ հաստատված աշխույժ առեւտրական կապերի կապակցությամբ` նշելով որ այն ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու լուրջ ներուժ գոյություն ունի` հատկապես բարձր տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտներում: Նշվեց քաղաքական երկխոսությունը ակտիվացնելու կարեւորության մասին: Արդյունավետ գնահատվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը, խոսվեց այդ համագործակցության առավել սերտացման հնարավորությունների մասին: Զրուցակիցները քննարկեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանն առնչվող խնդիրները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |