ԵԽԽՎ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ 6 սեպտեմբերի 2002 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավարությունը ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի կողմից Եվրախորհրդի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքից: Այդ մասին ասվել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Խալերի եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերի հետ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհանիսյանի Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Միեւնույն ժամանակ, ԵԽԽՎ ղեկավարությունը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Հայաստանը մինչ օրս չի վավերացրել Մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի 6-րդ կետը, որը նախատեսում է մահապատժի վերացումը երկրում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանի վերաբերյալ զեկույցը կհաստատվի սեպտեմբերի 10-ին ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստում: Իսկ Հայաստանում դիտարկման անցկացման վերաբերյալ զեկույցի վերջնական տարբերակը կներկայացվի Եվրոպայի խորհրդարանականներին սեպտեմբերի 26-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |