ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՍԿԶԲԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-10-ը Երեւանում տեղի կունենա Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի չորրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են` Հայաստանի տնտեսական եւ սոցիալական իրավիճակին, ժողովրդավարացմանը, մարդու իրավունքներին եւ դատաիրավական բարեփոխումներին, բնապահպանությանը, միջազգային դրությանը, հարեւան երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին վերաբերող հարցեր: Երեւան ժամանած նիստի պատվիրակները այցի ընթացքում հանդիպումներ կունենան Հայաստանի ղեկավարության, ինչպես նաեւ Հայաստանում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայացուցչի, ՀՀ-ում Հունաստանի դեսպան Ա.Վլավիանոսի, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Տ.Հոլցի, ՀՀ-ում ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար Ռոյ Րիվի եւ ԵՄ-ի դեսպանների հետ:
 Ուշագրավ
---