ԱՄՆ Պետդեպարտամենտ. Այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գրեթե 2 տարի է, ինչ մնացել է առանց դեսպանի, նորմալ չէ25 հունիսի 2008 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հուսով է, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի Սենատի կողմից որքան հնարավոր է արագ, չորեքշաբթի Երեւանում լրագրողներին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Դեվիդ Կրամերը: «Ես նորմալ չեմ համարում, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գրեթե 2 տարի է, ինչ մնացել է առանց դեսպանի: Այս անգամ լավ թեկնածություն է ներկայացված, թեեւ կա նաեւ լավ գործերի ժամանակավոր հավատարմատար, որը հաճույքով կվերադառնա փոխդեսպանի իր պաշտոնին»,-ասել է Կրամերը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարիա Յովանովիչը, որը զբաղեցրել է ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը Ղրղզստանում, առաջադրվեց Սպիտակ տան կողմից մարտի 31-ին: Ինչպես արդեն հաղորդել է PanARMENIAN.Net ը, սենատոր Բարբար Բոքսերի նախաձեռնությամբ հետաձգվել է մեկ ամսով: Հետաձգման պատճառն այն է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը չի ապահովել, որ Սենատի արտաքին գործերի կոմիտեի անդամների 8 գրավոր հարցերին ժամանակին պատասխան տրվի: «Սենատոր Բոքսերը ոչ միայն սենատորներին հնարավորություն չի տվել քննարկել թեկնածուի պատասխանները, այլ նաեւ, ինչը շատ կարեւոր է, հնարավորություն չի տվել բոլոր ամերիկացիներին, ներառյալ ԱՄՆ-ի հայ համայնքը, ուսումնասիրել պատասխաններն ու մասնակցել Երեւանում դեսպանի թեկնածության հասարակական քննարկումներին: Այս հարցը ուշադրության կենտրոնում է գտնվում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելուց եւ նրան դիվանագիտական ծառայությունից ազատելուց հետո»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատի կոմիտեի քվեարկությունը կկայանա Կոնգրեսում հուլիսի 4-ի` Անկախության օրվա կապակցությամբ կայանալիք ընդմիջումից հետո: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |