Երեւանում կայացան Հայաստանի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները27 հունիսի 2008 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայ-շվեյցարական բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ Հայաստանի ու Շվեյցարիայի համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Այդ մասին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշելին Կալմի Ռեյի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանի եւ Շվեյցարիայի դիրքորոշումները հիմնականում համընկնում են: «Մենք նախանշեցինք երկկողմ հարաբերությունների ակտիվացման կոնկրետ ուղիներ, վիզային ռեժիմը դյուրացնելու անհրաժշետությունը, ինչպես նաեւ քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները»,-ասել է Նալբանդյանը: Իր հերթին, Միշելին Կալմի Ռեյը ասել է, որ բանակցություններն անցան կառուցողական մթնոլորտում: «Հայաստանը գտնվում է դեպի Եվրոպա էներգակիրների ուղիների խաչմերուկում, Շվեյցարիայում կա մեծ հայ համայնք, մենք շատ բան ունեինք խոսելու»,-նշել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |