Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Բեռլին եւ Հելսինքի

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Գերմանիայի փոխկանցլեր, ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռլին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Բեռլինում նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա նաեւ Բունդեսթագում: Ծրագրված են նաեւ հանդիպումներ Գերմանիայի ավետարանական եկեղեցու առաջնորդ պրոֆեսոր Վոլֆգանգ Հուբերի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:



Հուլիսի 2-ին Բեռլինից Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Սթուբբի հրավերով երկօրյա այցով կմեկնի Հելսինկի: Ֆինլանդիայի մայրաքաղաքում Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի իր պաշտոնակից Ալեքսանդր Սթուբբի, Խորհրդարանի ԵՄ օրենսդրական քաղաքականությունը վերահսկող գլխավոր հանձնաժողովի նախագահ Էրկկի Տուոմիոյայի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պերտտի Սալոլայնենի եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ:
 Ուշագրավ
---