Ղրղզստանում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 2-ին մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին եւ ստորագրվեցին ռազմական համագործակցության բնագավառի, այդ թվում նաեւ հակաօդային պաշտպանության, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի օդանավերի թռիչքների անվտանգության, ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման եւ այլ ոլորտների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:



Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` այս պաշտոնում առաջին անգամ, հանդիպում ունեցավ նաեւ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների զինված ուժերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանն առնչվող, ինչպես նաեւ անհայտ կորած ազատամարտիկների եւ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագրի վերաբերյալ խնդիրներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոնշյալ հարցերին հետագայում հնարավորինս անդրադառնալու վերաբերյալ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---