Հայկական ընդդիմությունը մտադիր է նստացույց կազմակերպել 4 հուլիսի 2008 - 22:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմությունը մտադիր է կազմակերպել բողոքի նստացույց, իսկ ավարտել քաղաքական պայքարի այդ փուլը նոր նախագահական ընտրություններով: Այդ մասին հուլիսի 4-ին ընդդիմության հանրահավաքում հայտարարել է Համազգային շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Մյուս բանախոսը` Լեւոն Զուրաբյանը նշել է, որ նստացույցը կտեւի 4 շաբաթ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որն ընդդիմությունը մտադիր է կազմակերպել օգոստոսի 1-ին: Զուրաբյանը չի ասել, թե որտեղ է անցկացվելու նստացույցը, հաղորդելով, որ հարցը կլուծվի հանրահավաքից հետո: Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքին մասնակցում էին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀՇ վարչության անդամներ, այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, հաղորդում է «Ռեգնումը»: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը չէր արտոնել հանրահավաքի անցակցումը Մատենադարանի մոտ, առաջարկելով անցկացնել այն կամ «Հրազդան» մարզադաշտի, կամ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի մոտ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |