Հայաստանի ընդդիմությունը 28-օրյա նստացույց է սկսել Երեւանի կենտրոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմությունը 28-օրյա նստացույց է սկսել Հյուսիսային պողոտայում: Համազգային շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի խոսքերով, բողոքի այդ ակցիան, որը կտեւի մինչեւ օգոստոսի 1-ը, երբ կկայանա հաջորդ հանրահավաքը, վճռորոշ դեր կկատարի պայքարում, քանի որ դրանից հետո ընդդիմության բոլոր ձերբակալված ներկայացուցիչները ազատ կարձակվեն:



Հիշեցնենք, որ Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքին մասնակցել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀՇ վարչության անդամներ, այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---