Հայաստանը մրցույթ է հայտարարել երրորդ բջջային օպերատորի համար18 հուլիսի 2008 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միջազգային մրցույթ է հայտարարել բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության համար լիցենզիայի եւ հաճախականություն իրավունք տրամադրելու նպատակով, հայտարարել է հանրապետության կապի եւ տրանսպորտի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:Մրցույթի կանոնների համաձայն, շահագրգռված կողմերը պետք է տասն օրվա ընթացքում, սկսած 2008 թվականի հուլիսի 19-ից, մասնակցության հայտեր ներկայանցնեն: Մրցութային փաստաթղթաբանության համաձայն, 40 օրվա ընթացքում կհայտարարվեն այն ընկերությունները, որոնք անցել են առաջին փուլը, իսկ 90 օրվա ընթացքում` մրցույթի վերջնական հաղթողը: Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է մուծել 10 հազար եվրո: 15 տարվա լիցենզիա ստանալու համար ամենացածր առաջարկությունը կազմում է 10 մլն եվրո: Օպերատորը պետք է աշխատանքի փորձ ունենա եւ պատրաստ լինի ներդնելու 200 մլն. եվրո երկու տարվա ընթացքում: Նոր օպերատորին տրամադրվելու են բբջային կապի հետեւյալ կոդերը` + 374 (0) 55 եւ +374 (0) 95: Եթե առաջին տարվա վերջում օպերատորը օգտագործի տրամադրված կոդերը 60 տոկոսից քիչ, ապա Հայաստանի ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավունք ունի ետ վերցնել չօգտագործած համարները: Երրորդ օպերատորին կտրամարդվեն հաճախականություններ GSM չափանիշով, ինչպես նաեւ երրորդ սերնդի (G3) ծառայությունների տրամադրման հնարավորություն, այդ թվում տվյալների եւ ձայնի փոխանցում, հաղորդում է ՌԲԿ-ն: Ներկա դրությամբ, Հայաստանում բբջային ծառայություն են տրամադրում «ԱրմենՏել» ՍՊԸ-ն («Վիմպելկոմ» ռուսական օպերատորի 100-տոկոսանոց դուստր ընկերությունը, ապրանքանիշ` «Բիլայն») եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքանիշ VivaCell, բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է «ՄՏՍ» ռուսական օպերատորին): 2008 թվականի հունիսին փոխնախարար Վրույր Առաքելյանը հայտնել էր, որ «ներկա պահին մրցույթին մասնակցելու մի քանի պոտենցիալ ընկերություններ կան, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, եվրոպական երկրները եւ անգամ Իրանը»: Ընդ որում, նա նշել է, որ չի կարող նշել անունները, քանի դեռ չկա մրցութային փաթեթը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |