ՀՀ նախագահ. Մենք միասին ենք կերտելու ժողովրդավարական, զարգա֊ցած ու ուժեղ Հայաստան

PanARMENIAN.Net - «Այսօր լրանում է Հայաստանի Հանրապե֊տության Նախագահի պաշտոնում իմ գործունե֊ության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ նախանշելու մեր պետության զարգացման առաջնայնու֊թյունների օրակարգը», ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Անցած հարյուր օրվա ընթացքում իմ գործունեության նպատակն է եղել անդրադառնալ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների սպասելիքներին, հույսերին ու պահանջներին, հիմքեր ստեղծել այն փոփոխու֊թյունների շարունակության համար, որոնք մեր պետության հետագա զարգացման ուղղակի հրամայականն են:



Ասվածը վերաբերում է գործունեության բոլոր ոլորտներին. ներքին եւ արտաքին քաղաքակա֊նությանը, անվտանգության եւ զինված ուժերի կատա֊րե֊լագործմանը, ոստիկանության ու դատական համակարգի գործունեությանը, արդ֊յունավետ տնտեսական քաղաքականությանը, այդ թվում` հարկային ու մաքսային մարմինների աշխատանքին: Կան ոլորտներ, որտեղ մենք սեղմ ժամկետում կարողացել ենք արդյունքներ արձանագրել: Մյուսներում փոփո֊խությունները նույնպես տեսանելի կլինեն մոտ ժամանակներս:



Ես սկսել եմ իրականացնել իմ ծրագիրը, որը ձեզնից շատերի հավանությանն է արժանացել եւ ներառում է կարեւոր ու կոնկրետ խնդիրների լուծումներ: Անցած հարյուր օրերը ցույց տվեցին, որ դրանց մի մասը կիրականացնենք շատ ավելի արագ, քան ենթադրում էինք, մյուսների համար ավելի տեւական ժամանակ է անհրաժեշտ: Տեւական, բայց ոչ ավելին, քան ծրագրել ենք:



Ես չեմ ասում համբերել է պետք. հավա֊տացե՛ք, ես էլ չեմ համբերում, եւ ուզում եմ օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրները` անար֊դարության, անտարբերության, կոռուպցի֊այի ու աղքատության դեմ պայքարի դրական արդ֊յունքները:



Պաշտոնավարման հարյուր օրվա ավարտին ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով, որ ձեզնից յուրաքանչյուրն իր համար պատասխանի հետեւյալ հարցին` թե այս ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում: Հարցնի նաեւ իր ընկերոջը, բարեկամին ու հարեւաններին:



Ցավոք, այսօր արվող գործի մասին որոշ մարդիկ խոսում են թերահավատությամբ: Իմ հետեւողականությամբ եմ պատրաստվում շրջել նրանց հոռետեսությունը: Տեղի ունեցողը «անվտանգ երթեւեկության միամսյակ» կամ «մաքուր ձեռքեր» միջոցառումներ չեն: Մեր աշխատանքը չի սահմանափակվելու ոչ մի «հարյուր օրով»: Այս գործելաոճը դարձնելու ենք կյանքի բնականոն նորմ:



Համոզված եմ, որ քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ. դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացի֊ները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկե֊ցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը: Ես ելնում եմ այն գիտակցությունից, որ մենք չունենք գրեթե ոչինչ` բացի մարդուց: Այդ մարդը Հայաստանի քաղա֊քացին է, Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները: Այդ մարդը պետք է լինի ազատ ու կիրթ, մրցունակ ու բարեկեցիկ, օրինակելի` թե՛ իր բարոյական նկարագրով, թե՛ օրինապաշ֊տու֊թյամբ:



Սիրելի՛ հայրենակիցներ,



Ձեզ հետ ես միշտ խոսել եմ բաց ու անկեղծ եւ այսօր նույնպիսի անկեղծություն եմ ակնկալում ձեզնից: Անկեղծություն, քանզի ավելի մեծ նախա֊գծերի ու ծրագրերի անցնելու համար մեզ լավատեսություն է պետք:



Նույնիսկ փոքր գործ անելու համար մարդը պետք է տրամադրվի, եւ մենք, որպես հասարա֊կություն, պետք է տրամադրվենք մեծ գործեր անելու, տրամադրվենք մեծ փոփոխու֊թյունների, գնահատենք մեր պետականության զարգացման ընթացքը, անցնենք հասարակության առողջաց֊ման ողջ ուղին` ախտաճանաչումից մինչեւ ապաքինում:



Միշտ հիշեք, որ դուք անկախ Հայաստանի ազատ քաղաքացիներն եք, ու այսօր մենք միասին գրում ենք մեր պատմության նոր էջը: Թե ինչ կգրվի, կախված է ոչ միայն Նախագահից, այլեւ` բոլորիցս: Հաջորդ էջերը գրելու են մեր զավակներն ու թոռները: Թե ինչպիսի էջեր կթողնեն նրանք, մեծապես կախված է մեզնից, այն երկրից, որում նրանք ապրում ու ապրելու են:



Իմ ցանկությունն ու գործունեության նպատակն այն է, որ նրանք ապրեն ազատ Հայաստանում, ժողովրդավարական, զարգա֊ցած ու ուժեղ Հայաստանում:



Այդ Հայաստանը կերտելու ենք միասին»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---